Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Իշխանությունը փորձում է ոչ խոհեմությամբ իրականացնել սահմանադրական բարեփոխումները». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 17,2014 11:06

Հատված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

– Պարոն Հակոբյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է Սերժ Սարգսյանին։ Հայեցակարգի հետ կապված ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Ժառանգություն» խմբակցությունը, արդեն ուսումնասիրե՞լ եք այն։

– Եթե հիշում եք, մենք մեր տեսակետն ասել ենք այդ առումով ու նշել ենք, որ բովանդակային քննարկումների մեջ չենք մտնելու ու դրա հետ կապված մենք հատուկ խորհրդաժողով կազմակերպեցինք ու բացատրեցինք, թե ինչու։

Մենք նույնիսկ առաջարկություններ արեցինք՝ նշելով, որ եթե իշխանությունն իսկապես անկեղծ է իր մոտեցումներում ու ուզում է բարեփոխումներ իրականացնել, ապա, նախ եւ առաջ, թող սահմանադրական նորմերն իրականացնեին այն, ինչ կա։ Ըստ էության իշխանությունը դրան որեւէ տրամաբանական պատասխան չտվեց, ու շատ հասկանալի է, որ բարեփոխումներ ասելով կամ իրենց օրակարգում այն առաջին պլան մղելով՝ բոլորովին այլ խնդիր են ցանկանում լուծել։ Իսկ այդ խնդիրը իշխանության վերարտադրության խնդիրն է։

Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ու երբեմն էլ այստեղ շատ են խոսում Վենետիկի հանձնաժողովի մասին, այնտեղ մի աքսիոմատիկ պայման կա, որը պետք է նկատի ունենա գործող իշխանությունը՝ նման գործառույթ իրականացնելիս։ Պետք է նախ՝ դա լինի հասարակական պահանջ, որն այսօր բացարձակ չկա, իսկ երկրորդն էլ՝ որոշակիորեն լինի հանրային կոնսենսուս, որը եւս չկա։ Ու ոչ միայն չկա, այլեւ բեւեռային ընդգծված մոտեցում կա սահմանադրական բարեփոխումների հետ կապված։
Ես զարմանում եմ, որ այս երկու կարեւոր աքսիոմատիկ ճշմարտության պարագայում իշխանությունը փորձում է ոչ խոհեմությամբ իրականացնել այդ սահմանադրական բարեփոխումները։ Կրկնում եմ՝ մենք որեւէ բովանդակային քննարկման խնդիր չենք դրել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031