ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 16-ին Բրյուսելյան
այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ջոսու
Խուարիստի Աբաունցի (Եվրոպական միացյալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ
խմբակցություն) և Յոսեպ-Մարիա Տերիկաբրասի հետ (Եվրոպայի ազատ
դաշինք/կանաչներ խմբակցության փոխնախագահ): Եվրախորհրդարանականների հետ
քննարկվել են Արցախի քաղաքական և ընտրական համակարգի հետ կապված հարցեր,
ղարաբաղյան կարգավորման թեման և Եվրոպա-Արցախ համագործակցության
հեռանկարները։
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայում Հայ
դատի հանձնախմբի և ՀՅԴ կառույցի հովանու տակ գործող մի շարք
կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել
Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հրատապ թեմաներին, Սփյուռքի
կառույցների կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերին:
Այսքանով եզրափակվել է ԼՂՀ ԱԺ նախագահի Բելգիայի Թագավորություն կատարած
այցելության ծրագիրը։
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Կարդացեք նաև