Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Հանրաքվեի տապալումը որեւէ հանրային հիմք չի կարող ունենալ». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 17,2014 10:42

Երբ Արծվիկ Մինասյանին հարցրեցինք, թե առաջին հայացքից ինչպիսի՞ տպավորություն է սահմանադրական հայեցակարգից, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, զուտ կառուցվածքի եւ խնդիրների բացահայտման տեսակետից լավ, մանրամասն մշակված է։ Բայց նաեւ կառուցվածքային առումով ավելի շատ շեշտադրում պետք է լինի առկա խնդիրների առարկայական ներկայացմանը, որպեսզի քաղաքացիները ըմբռնեն, թե ինչո՞ւ են անհրաժեշտ փոփոխությունները»։

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ եռյակի հանրահավաքների միջոցով հանրաքվեն տապալվի։

– Ես դժվարանում եմ պատկերացնել այդպիսի իրավիճակ, որպեսզի տապալվի, անհրաժեշտ է, որ խորամուխ լինեն բովանդակության մեջ։ Եթե չեն խորանում, միայն հայտարարում են, որ իշխանությունը նպատակ ունի այսպիսի բան անելու, թույլ փաստարկ է։ Նրանք պետք է հանդես գան հակառակ փաստարկներով։ Եթե չկա այդպիսի ձեւակերպում, ինչի՞ հիման վրա պետք է տապալվի։ Հանրաքվեի տապալումը, իմ կարծիքով, որեւէ հանրային հիմք չի կարող ունենալ։ Նրանք հանրությանը, ի վերջո, պետք է բացատրեն, թե ինչու են դեմ։ Քանի դեռ գաղափարական, փաստարկված ծրագրային հիմք չկա սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես գալու, շատ դժվար է լինելու այդ ուժերին տապալել հանրաքվեն։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031