Ոչ իշխանական ուժերի երեկ տեղի ունեցած խորհրդարանական խորհրդակցությունից հետո ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ քննարկվել է առաջիկա խորհրդարանական ռազմավարության հարցը, և չի բացառվում նաև բոյկոտի կիրառումը, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում բոյկոտ չի լինի:
Այնուամենայնիվ, բոյկոտի գաղափարի հրապարակ նետումը հետաքրքրական է մի իրադարձության կոնտեքստում, որը սպասվում է առաջիկայում: Խոսքը վերաբերում է հայաստանյան խորհրդարանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը, որը ստորագրվեց հոկտեմբերի 10-ին Մինսկում: Պայմանագիրը պետք է վավերացվի խորհրդարանում, իսկ ոչ իշխանական ուժերն, ըստ էության, այս կամ այն կերպ կողմ են արտահայտվել այս պայմանագրին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այն հայտարարել են անշրջելի:
Ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանն է կարծես թե դեմ արտահայտվել, սակայն սա էլ իր հերթին իրավիճակը հետաքրքրական է դարձնում խորհրդարանական վավերացումից առաջ, որովհետև քվեարկության ընթացքում ոչ իշխանական ուժերը չեն կարող միասնական քվեարկել: Եվ բնականաբար մնում է բոյկոտի տարբերակը: Սակայն, ընդհանուր առմամբ, այդ տարբերակի անհրաժեշտությունը բնականաբար «Ժառանգության» տարբեր դիրքորոշմամբ չէ, որ պայմանավորված է: Խնդիրը ավելի խորն է:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում