«Դվին» հյուրանոցն ինչպես եղել է փլատակ, այնպես էլ մնացել է, չնայած պետգույքի պատասխանատուները պնդում են, որ անցյալ տարի հյուրանոցային համալիրում 860 հազար դոլարի ներդրում է կատարվել: 4 միլիոն դոլարի ներդրում էլ «Դվինի» սեփականատերն այս տարի է պարտավորվել անել: Ըստ պայմանագրի՝ 2016թ.-ին հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն: Եթե սեփականատերը խոստումը չկատարի՝ տույժ ու տուգանքների կենթարկվի: Համենայնդեպս, անզեն աչքով այդ ներդրումների հետքն անգամ չի երեւում:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.10.2014