Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի միավորման հեռանկարները

Հոկտեմբեր 17,2014 16:30

Զարուհի Փոստանջյանը չբացառեց միավորման հավանականությունը

Եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո իրարամերժ կարծիքներ են հնչում քաղաքական գործիչների կողմից: Սակայն ընդհանուր գծերով համընկնում են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

Օրինակ՝ եռյակի հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զրկելով քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց»: Զարուհի Փոստանջյանը նույն միտքը հնչեցրեց այսպես. «Որոշողը ժողովուրդն է»:

Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերաբերյալ եւս նշված երկու գործիչները գրեթե նույն հայտարարությունն արեցին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր գնահատմամբ՝ նման գործելակերպն է ընկած Հայաստանի երրորդ հանրապետության ձախողումների հիմքում: Սրա հետեւանք է նաեւ Հայաստանը ԵՏՄ-ի մաս դարձնելու Սերժ Սարգսյանի վարչախմբի որոշումը»: Զարուհի Փոստանջյանը ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը համարում է Սերժ Սարգսյանի հերթական «ավանտյուրան»:
ՀՀ ԿԳ հանրապետական նախարար Արմեն Աշոտյանը եւս այսօր զուգահեռներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ ու նշել. «Առանց Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի դժվար է պատկերացնել թեժ քաղաքական աշուն խորհրդարանում»:

Տրամաբանական հարցադրումն այս ամենից բխած այն է, թե արդյոք վերոնշյալ երկու գործիչները, որոնք ըստ էության գոհ չեն իրենց նախկին քաղաքական թիմերից, կարո՞ղ են միավորվել:

«Առավոտի» հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը, իհարկե, խուսափեց այս հարցի վերաբերյալ հստակ տեղեկություններ տրամադրել, սակայն նաեւ չժխտեց հավանական միավորման հեռանկարը: Նա մասնավորապես ասաց հետեւյալը. «Հուսով եմ, որ ողջ հասարակությունն է միավորվելու: Մենք այլեւս ժամանակ չունենք, եւ ոչ էլ մեզ կարող են ներել սերունդները, եթե մենք չմիավորվենք: Բայց, կներեք, ես կարծում եմ, որ պետք չէ անձնավորել: Եթե մենք ուզում ենք իրական փոփոխություններ, դրա դրոշակակիրը պետք է լինեն ոչ թե անուններ, այլ պիտի ենթադրենք համընդհանուր միավորում: Առանձին անուններով մենք հաջողություններ ունենալ չենք կարող»: Զրույցի վերջում փորձեցինք հստակեցնել՝ իր ու Նիկոլ Փաշինյանի միավորման պլաններ կա՞ն, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են համակարգային փոփոխություններ, իրենք իրար հետ ունեն պլաններ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես դեռ 1-2 տարի առաջ եմ ասել,որ այս 2-ը պիտի միանան ու նոր քաղաքական միավորում/բլոկ/համագործակցություն/կուսակցություն կազմեն,որը հզորանալու մեծ շանսեր ունի: Այսօրվա Հայաստանի իսկակա՛ն ընդդիմության ամենախարիզմատիկ 2 գործիչները Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն են: Հայաստանին ՆՈՐ քաղաքան ուղի է պետք: Armenia needs a new political track: the old one does not work anymore.

  2. Զարզանդ says:

    Ես նույնպես Նիկոլին և Զարուհուն վստահում եմ։ Երկուսն էլ իսկական և ազնիվ ընդիմություն են։ Պետք է աջակցել նրանց միասնությանը (եթե տեղի ունենա)։ Առայժմ միակ պայծառ դեմքերն են։ Իսկ երեք նախագահների հետ էլ պետք է վարվել կորեացիների նման։

  3. Ընթերցող says:

    Պարոնայք “ոչ-իշխանությունը” ներկայիս ոչ բարով իշխանության ստրախովկան է: Իսկ Զառան ու Նիկոլն էլ երևի ստրախովկայի ստրախովկան են: մարդ կա չի հավատում, չէ ,”եռյակին”, դրանց համար էլ կստեղծեն “զույգ”: Բոլոր դժգոհներին պետք է պոլկեքի մեջ դասավորեն, թե չե տեսար “գժի” նման կանգնում են տաքսու վրա ու գազովի պիստալետով կրակում: բա որ հանկարծ իսկականից կատաղեն, դրա համար զանազան “փրկիչների” հավաքածու են ստեղծում, ում ուզում եք հավատացեք, ամեն մեկդ դառեք մեկի վկան, հանգստացեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031