Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտվածի հարազատները դիմելու են «տնային կալանքի» համար

Հոկտեմբեր 17,2014 15:00

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գագիկ Գյուլնազարյանի կինը՝ տիկին Անուշը, դիմել է «Առավոտին»՝ կապված իր ամուսնու՝ Գագիկ Գյուլնազարյանի հետ:
Գագիկը հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ, տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ անբուժելի:

Ինչպես արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, նա ունի խցանվող թոմբանգիտ, զարկերակների նեղացում, երրորդ աստիճանի իշեմիա, լյարդի ցերոզ, հեպատիտ C, թոքերի էմֆիզեմիա, ասցիտ, քրոնիկ թոք-սրտային անբավարարվածություն:
Ըստ ԱՆ ՔԿՀ մեր հարցման, պատասխանել էին, որ դատապարտյալը «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվում է 2012թ. փետրվարի 1-ից, բուժվում է, մշտապես գտնվում բժիշկների հսկողության տակ:

Դատապարտյալի կինն էլ ասում է, որ հիվանդությունների ցավերը մեղմելու համար, պետությունից ամուսինը ստանում եւ օգտագործում է «Տրամադոլ» հաբեր եւ «Օմնոպոնի» լուծույթ: Կինն ասում, որ դիմելու է արդարադատության նախարարին, որպեսզի ամուսնու համար, որը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման, եւ հինգ տարուց ավելի գտնվում է անազատության պայմաններում, «տնային կալանք» կիրառվի, քանի որ ամեն օր հնարավորություն չունի գտնվել հիվանդ, խնամքի տակ գտնվող ամուսնու մոտ:
«Իմ առողջական վիճակը օրեցօր ավելի է վատանում, քանի որ կալանավայրում, թեկուզ «Դատապարտյալների հիվանդանոցում», համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորություն չկա: Ես մշտապես նեղ մասնագիտական բժշկական օգնության եւ բժիշկների հսկողության տակ պետք է գտնվեմ, ունեմ կողմնակի խնամակալի կարիք»,- ամիսներ առաջ իր նամակում հայտնել էր Գագիկ Գյուլնազարյանը:

Գագիկ Գյուլնազարյանը դատապարտվել է թմրանյութի ապօրինի ձեռքբերման եւ օգտագործման համար:

Սակայն այս հիվանդությունները, ըստ նրա կնոջ, գնալով խորանում են, եւ նրա մնալը «Դատապարտյալների հիվանդանոցում» դառնում է վտանգավոր առողջության համար:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031