Հոկտեմբերի 13-ին Հաագայի Lucent Danstheater դահլիճում Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին Նիդեռլանդներում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, Նիդեռլանդների խոհրդարանի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որին հաջորդեց տոնական համերգը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի մասնակցությամբ:
Վաստակավոր կոլեկտիվը, որ ազգային երգ ու պարի քարոզիչն է նաեւ Հայաստանում, առաջին անգամ էր հանդես գալիս Նիդեռլանդներում, դահլիճը լեփ-լեցուն էր, համերգն էլ՝ սպասված: Իր գոյության 76 տարիների ընթացքում համույթը զգալի ներդրում է ունեցել հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում: Այն մշտապես ջերմ ընդունելության է արժանացել արտերկրում՝ հայկական երգերի ու պարի ինքնատիպ մեկնաբանումների շնորհիվ:
ՍԵՐԺ ԿԱՆԱՅԱՆ
Նիդեռլանդներ
«Առավոտ» օրաթերթ
16.10.2014