Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին մասնակցելու եկած վարչապետ Հովիկ Աբրահամյանը չցանկացավ փոխվարչապետի հրաժարականի կամ նոր նշանակման վերաբերյալ հարցերի պատասխանել: Նա խուսափեց լրագրողների հարցերի պատասխանելուց ու մոտեցավ գրասենյակի դիմաց հավաքված իրենց բնակարաններից զրկված քաղաքացիներին:
Նրանք Եկմալյան փողոցի բնակիչներն էին, որոնց տները կառավարության որոշմամբ գերակա շահ է տարիներ առաջ ճանաչվել,եւ բնակիչներն այժմ անտուն են մնացել:
Վարչապետը նրանցիցի հեռախոսահամարներ պահանջեց ու խոստացավ հանդիպել հետները. «Գրաֆիկը կնայենք, կզանգենք, կասենք մի երկու, չորս հոգով եկեք: Հասկանանք`ինչ ենք անելու»:
«Ձեզնից փող չենք ուզում, պարոն Աբրահամյան: Մեր փողերով կապրենք, մենակ հրամանը տվեք, գնանք, ապրենք»,- ասաց բնակիչներից մեկը:
Կարդացեք նաև
«Իսկ ո՞վ է փող ուզում, որ»,- հարցրեց վարչապետը:
Մյուս բնակիչներն էլ սկսեցին խնդրել, որ վարչապետը մի բան անի, ասացին՝ հույսները միայն նրա հետ են կապում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ