Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ոստիկանություն բերման ենթարկվել քաղաքապետարանի առաջատար մասնագետը

Հոկտեմբեր 16,2014 20:15

Օրերս ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանություն բերման է ենթարկվել եւ անձնական խուզարկության ենթարկվել Իջեւանի քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Համլետ Հարությունյանը: Իջեւանի ոստիկանապետ Կարեն Հակոբյանին հարցրեցինք, թե ինչու է քաղաքապետարանի մասնագետը բերման ենթարկվել:

Նա հայտնեց, որ իրենք Հ. Հարությունյանին բերման ենթարկելիս գործել են օրենքի շրջանակներում, նա հրավիրել է ոստիկանություն, սակայն առանց հարգելի պատճառի չի ներկայացրել, այդ պատճառով բերման է ենթարկվել, իսկ ոստիկանություն բերման ենթարկվողները պարտադիր կերպով անձնական խուզարկության են ենթարկվում:
Ոստիկանապետն ասաց, որ ինքնակամ շինարարությունը կամ հողեր զավթելը պաշտոնատարի կողմից չկասեցնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն: Կ. Հակոբյանը հայտնեց , որ գործը քննվում է Հատուկ քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչությունում: Իջեւանի մեր աղբյուրները հայտնեցին, որ Համլետ Հարությունյանը ծանուցում ստանալով՝ ոստիկաններին հարցրել է, թե ի՞նչ գործով է ինքը ոստիկանություն հրավիրվում, սակայն նրան չեն հայտնել, Հարությունյանն էլ հրաժարվել է ստորագրել ծանուցագրի տակ:

Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք,որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով («Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»), քրեական գործը քննվում է Տավուշի մարզային քննչական վարչությունում:

Վերոհիշյալ քրեական հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձանց: Հավաստի, ստուգված տեղեկություններով՝ Համլետ Հարությունյանը պաշտոնատար անձ չի համարվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031