Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած բնապահպան Կարինե Դանիելյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ կոչումը չի կարող իրեն կաշկանդել։
«Նախ ասեմ, որ մի քանի տարի առաջ նախագահն ինձ շնորհեց Անանիա Շիրակացի մեդալը, որեւէ փոփոխություն իմ վարքի մեջ կարծում եմ չեք զգացել։ Իմ խնդիրը ոչ թե քաղաքական երանգներ տալն է, այլ բարձրաձայնել եղած խնդիրները, որոնք չեն լուծվում եւ իմ ուժերի չափով փորձել օգնել դրանց լուծմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքերով՝ մանկությունից սիրահարված է քաղաքին եւ կարծում է, որ այդ ստատուսի ստանալը կօգնի իրեն ավելի շատ եռանդով աշխատել եւ միգուցե ազդեցությունը ավելի շատ կլինի այդ առումով։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում
‘Իսկապես արժանի է պատվավոր քաղաքացու կոչմանը, մյուսների համար- օրինակ, թե ինչ է նշանակում պատվավոր քաղաքացի: Շնորհավորում ենք: