Էբոլայի համաճարակի պատճառով աշխարհում հնարավոր է պարենային ճգնաժամ սկսվի: «Ասոշիեյթըդ փրես»-ը, հղելով ՄԱԿ հայտարարությունը, գրում է, որ Այս վարակից տուժած երկրներում մարդիկ պետք է կրճատեն իրենց օրաբաժինները և ավելի էժան սննդամթերքի անցնեն, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Վարակով տարածված երկրներում զգալի կրճատվել է մշակման ենթակա հողերը և տնտեսության մոտ 40%-ն արդեն չի օգտագործվում:
Էբոլա համաճարակի պատճառով 18%-ով բարձրացել է կակաոյի գները, և մասնագետների ասելով՝ սա դեռ վերջը չէ:
Շոկոլադ արտադրողներն անհանգիստ են, որ վիրուսը Լիբերիայից և Գվինեայից կարող է ներթափանցել հարևան Կոտ դ՛Իվուար, որը կակաոյի համաշխարհային արտահանման գրեթե 40%-ն է կազմում: Էբոլայի համաճարակը սպառնում է նաև կակաո արտահանող մյուս խոշոր պետություններին՝ Գանային և Արևմտյան Աֆրիկայի երկրներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ