Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նստենք ու սպասենք, որ քեռին գա ու Հայաստանում փոփոխություններ անի, ապա ոչինչ չի փոխվի»

Հոկտեմբեր 16,2014 19:09

Հայրենական ապրանքների արտադրության միության գործադիր տնօրեն Գեղամ Գալստյանը հիացած է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշմամբ: Այդ որոշումն էլ համարում է Հայաստանի վերջին 24 տարվա ընթացքում միակ խելացի քայլը:

«Իսկական Հայաստանի համար բացվում է 170 միլիոնանոց հսկայական շուկա, հայ  մարդը կարող է աշխատել, ստեղծագործել»,- այսօր Երևանում Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության թեմայով քննարկման ժամանակ ասաց պարոն Գալստյանը:

Մեկ այլ քաղաքացի էլ բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ իր մտահոգությունները` ի՞նչ կլինի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո. «Արտագաղթը կապված է աշխատատեղերի բացակայության հետ, դուք ասացիք, որ ընդունված փաստաթղթերում մեծ ուշադրություն կդարձվի երկրի արտադրական ուժերի զարգացման ու արդիականացման  խնդիրների վրա: Ինձ հետաքրքրում է `կոնկրետ ի՞նչ է նշված: Եթե ոչ Նաիրիտի վերագործարկման, ապա այլ` կաբելի, լամպերի  գործարանների հետ կապված ի՞նչ ծրագրեր կան: Դրանք կարող են աշխատատեղեր ապահովել: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են»:

Նա նաեւ դիմեց նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանին, ասաց, որ խորհրդային տարիների վաստակավոր գյուտարար է ու սրտնեղեց, որ իրավաբանները ստանում են 600.000 դրամ թոշակ, իսկ ինքը` 55.000 դրամ:

Հարցին ու դիտարկմանը անդրադարձավ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Չեմ ուզում հեռանալ այդ հարցի պատասխանի պատասխանատվությունից, բայց Հայաստանի առջեւ այնպիսի հնարավորություններ են բացվում, որոնք պետք է ճիշտ օգտագործել: Այսինքն, մեր փոխարեն ոչ ոք չի անելու այն, ինչ պետք է անենք: Եթե մենք փորձենք նոր կարգ ու կանոն հաստատել,  որովհետեւ մտնում ենք նոր միության մեջ, որը շատ մեծ  քաղաքական նշանակություն ունի, ապա այդ պարագայում Հայաստանը  լուրջ հնարավորություններ կարող է ձեռք բերել: Եթե նստենք ու սպասենք, որ քեռին գալու է մեր փոխարեն  ամեն ինչ անի, չի լինելու դա, որեւէ փոփոխություն չի լինի: բոլորս ուզում ենք ռեալ բարեփոխումներ երկրում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031