Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում համարյա անձեռնմխելի անձ է». Հայկ Ալումյան

Հոկտեմբեր 16,2014 18:27

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը օրերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին բացարկ էր հայտնել՝ հիմնավորելով, որ Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելուց հետո Սյունիքում այս գործով օբյեկտիվ ու անաչառ դատավարություն անցկացնելն անհնար է: Տեսնելով, որ դատավորը չի ընդունում ներկայացված բացարկը՝ Հայկ Ալումյանը լքել էր դատարանի դահլիճը:

Այսօր պարոն Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելուց հետո Սյունիքի ոչ մի բնակիչ չի կարող այս գործով անկաշկանդ որոշում կայացնել. «Եթե Սյունիքում մարդիկ տեսնում են, որ կարելի է փողոցում երկու հոգու տեսախցիկների առջեւ գնդակահարել, որից մեկը կսպանվի ու հետո ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրի, ես չեմ կարծում, որ այսօր Սյունիքում գտնվի շատ մարդ, որ համարձակ ձեւով կկարողանա Սուրիկ Խաչատրյանի դեմ ինչ-որ բան անել եւ որոշումներ կայացնել: Ես կարծում եմ, որ այդ դատարանում գործը բոլոր դեպքերում չի կարող քննվել օբյեկտիվ ձեւով: Արդար դատական ակտ ես չեմ ակնկալում այդ դատարանից: Բայց նաեւ ես հասկանում եմ, որ եթե այդպիսի անցյալով մարդու նշանակում են մարզպետ, դա նշանակում է, որ ինքը Հայաստանում համարյա անձեռնմխելի անձ է, անկախ նրանից, թե որ դատարանում այդ հարցը կքննվի: Ես նաեւ դա եմ հասկանում, բայց առավել եւս՝ Սյունիքի դատարանում»:

Մեր հարցին՝ ուզում եք մեր պետական դատական ատյանները բոլորը սպառել եվրոդատարա՞ն դիմելու համար, եթե հույս չեք կապում այս դատարանների հետ՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այնուամենայնիվ, ինչ-որ փոքր չափի հույս կա, պահպանվում է, որ մեր պետական ինչ-որ մի ատյանում չեն ուզի իրենք էլ դառնան այս ամեն ինչի մասնակիցը: Որովհետեւ շատ-շատ ատյաններ իրենք կեղտոտվեցին այս գործով, շատ ատյաններ, շատ պաշտոնյաներ արդեն իրենց կենսագրության մեջ ունենալու են մի արատավոր էջ, երբ իրենք օժանդակել են, որ այս հանցագործությունը կատարածները քրեական պատասխանատվություն չկրեն»:

Մեր հարցին՝ այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանը դեռ մարզպետ չէր նշանակվել, էլի լծակներ ուներ, մարզպետ նշանակվելով ի՞նչ է փոխվել՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այն ժամանակ կար մտավախություն, որ ինքը լծակներ ունի, հիմա կա համոզմունք, որ ինքը լծակներ ունի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. drizzlebrain says:

    էլ համարյան որն է… Նախագահին հավասար, եթե ոչ ավելի արտոնյալ է

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031