Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվերջ սպառազինվելով՝ խաղաղության ջատագով ներկայանալ հնարավոր չէ». Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարարության շուրջ

Հոկտեմբեր 16,2014 17:53

-Տիկին Նաղդալյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ ծրագրի համար պահանջվող աշխատանքները: Ի՞նչ է սա նշանակում. նոր գործընթացի սկի՞զբ, թե….

-Կարծում եմ, որ սա նույն ռազմավարությունն է, որ Ադրբեջանը ընտրել և իրականացնում է արդեն մի քանի տարի տարբեր միջազգային ձևաչափերում և հարթակներում, այսինքն՝ բոլոր հնարավոր ձևերով և պատրվակներով ձերբազատվել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացից, Մինսկի խմբի աշխատանքների տրամաբանական ավարտից և նորանոր առաջարկներով կամ հին առաջարկները նոր ,,փաթեթավորմամբ,, ներկայացնելով՝միջազգային հանրության ուշադրությունից և գնահատականներից թաքցնել խաղաղ կարգավորման գործընթացի գաղափարին՝ իրենց գործողությունների անհամապատասխանությունը՝ նկատի ունեմ ռազմական հռետորաբանությունը, սպառազինվելը և վտանգավոր արկածախնդրությունը: Անվերջ սպառազինվելով՝ խաղաղության ջատագով ներկայանալ հնարավոր չէ և ոչ էլ հնարավոր է՝ իրենց 20 տարվա կարգավորման աշխատանքները կիսատ թողնել ու նոր կետից սկսել:

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Մամլո հաղորդագրությո՞՞՞՞ւն.. ինչ անորակ են սրանք

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031