Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն Հայաստանի համար հետընթաց չէ. Տնտեսագետ

Հոկտեմբեր 16,2014 17:50

Այսօր Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Երևանում Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության թեմայով քննարկում էր կազմակերպվել:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հակված չէ մտածել, թե ԵՏՄ-ն Հայաստանի համար հետընթաց է. «Ընդհանրապես ծայրահեղական կարծիքները ընդունելի չեն` ոչ ուլտրաարևմտամետների, ոչ ուլտրաարևելամետների»:

Ըստ նրա, անդամակցությունից հետո Հայաստանը պետք է հաշվի նստի սպասվող սպառնալիքների հետ՝աշխատատեղերի կրճատում, արտագաղթի ահագնացում. «Այս պահին այլընտրանք չկա: Տարածաշրջանային միավորումները լավագույն ձևերից են համախմբելու ուժերը, համատեղ ջանքերով լուծելու այն խնդիրները, որոնք մեկուսի հնարավոր չէ լուծել»:

Տնտեսագետի խոսքով, Հայաստանը չի կարող մեկուսացած լինել գլոբալ գործընթացներից, հատկապես բավական մեծ նպատակներ ունեցող տարածաշրջանային միավորումից. «ԵՏՄ-ն չի կարող լինել միջին կարգի կամ պարտադրված տնտեսական միությունը, այն պետք է վերածվի համաշխարհային տնտեսական ուժի կենտրոններից մեկի, ինչպես, օրինակ, Չինաստանը վերջին տարիներին ցույց տվեց իր ուժը և այժմ տնտեսական ցուցանիշներով առաջ է անցել բազմաթիվ զարգացած երկրներից:

Հայաստանը կարող է լիդերի դեր ստանձնել ԵՏՄ-ում, ինստիտուցիոնալ բարեփոխումների ասպարեզում»:

Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ ԵՏՄ-ն մեծ շուկայի հնարավորություն է ընձեռում Հայաստանին. «Մեզ համար ԵՏՄ անդամակցությունը լուրջ մարտահրավեր է, փորձել ի մի բերել մեր ազգային մրցունակ առավելությունները և դրանք իրացնել ԵՏՄ-ում, ինչպես նաև ավելի լայն մասշտաբով դիվերսիֆիկացնել մեր կապերը աշխարհի հետ»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ, թե ԵՄ ընտրությանը, ապա տնտեսագետը դրա հանգուցալուծումն է տեսնում. « Թե Բրյուսելից, թե Մոսկվայից հնչում են բանակցելու կոչեր և այս պարագայում Հայաստանը կարող է հայտնվել շահեկան վիճակում` օգտվելով թե ԵՄ, թե ԵՏՄ շուկաներից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031