Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ անդամ երկրների ապրանքներից մաքսատուրքեր չեն գանձվելու

Հոկտեմբեր 16,2014 17:32

Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը վստահեցնում է՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող Հայաստանի ապրանքները չեն մաքսազերծվելու, մաքսատուրք չի գանձվելու:

«Պայմանագրում հստակ նշված է, որ ապրանքները հատուկ նշումով են լինելու, որ այն ԵՏՄ ապրանք է»,- ասում է տիկին Մինասյանը:

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքացիներից մեկը տիկին Մինասյանին հիշեցրեց, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ ապրանքներ են ներկրվում Հայաստան եւ դրանց մաքսազերծումից, ըստ իր տվյալների, որոշակի գումար է գնում Հայաստանի պետբյուջե, ապա հարցրեց, թե ինչո՞վ է պետբյուջեն համալրվելու այդ մաքսազերծումից ստացված գումարների փոխարեն:

Տիկին Մինասյանն ասաց, որ արդեն 1994 թվականից ԱՊՀ երկրների հետ Հայաստանն ունի ազատ առեւտրի պայմանագիր, այդ երկրներից եկած ու այդ երկրում արտադրված ապրանքների նկատմամբ մաքսատուրք չի գանձվում.«Այդ տեսանկյունից ռիսկեր չեն առաջանում: Կարող է երրորդ պետությունից գա ապրանք, որի մաքսազերծումը անցնի օրինակ Ռուսաստանում, բայց բանակցությունների ժամանակ քննարկել ենք այդ հարցը ու ֆիքսվել է հստակ տոկոս, որի ընդհանուր մաքսազերծումից գումար է հասնելու Հայաստան»:

Այս քննարկմանը նախատեսված էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասնակցությունը, բայց նա չի եկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031