Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. Կշահի՞ ՀՀ-ն ԵՏՄ-ում, թե ոչ՝ կախված է միայն իշխանությունից. (Տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 16,2014 17:31
suqiasyan

-ՀՀ-ն հոկտեմբերի 10 ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը եւ հունվարի 1-ից ՀՀ-ն համարվելու է ԵՏՄ լիարժեք անդամ: Ըստ Ձեզ, ինչ կտա ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին՝ տնտեսության զարգացման առումով:

-Առաջինը, շատ լուրջ իրադարձություն է, հաշվի առնելով, որ մենք մի քանի պետությունների հետ մի պայմանագիր ենք ստորագրում եւ մտնում ենք մի միության մեջ, որտեղ նոր հնարավորություններ են առաջ գալիս: Դրանք ես ավելի երկարատեւ հատվածում եմ դիտում, քան մեկ օրվա, կամ մեկ տարվա կտրվածքով: Ես գտնում եմ, որ մեզանից շատ բան է կախված , մեր կառավարման համակարգից. մենք շատ լուրջ պետք է կազմակերպվենք:

Երկրորդը, բնականաբար, կլինեն դժվարություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն հումք արտահանող երկիր է, որ ՌԴ-ն ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր ունի իր մաքսային օրենսդրության մեջ, նա իր տեղական արտադրողին շատ ապրանքատեսակների գծով պաշտպանում է, բայց միաժամանակ ՌԴ-ն եւս ԱՀԿ անդամ է եւ այդ ամենն արվում է նրանց կանոնադրության շրջանակներում: Մի օրինակ բերեմ, 7 տարուց ավելի հին ավտոմեքենաների մաքսատուրքը ՌԴ-ում շատ բարձր է, բայց այդպես է արված, որ աղբ չլցվի երկիր: Փոխարենը ՌԴ-ում հավաքում են շատ հայտնի բրենդների մեքենաներ, որոնց որակը գուցե այսօր զիջում է գերմանական մեքենաներին, բայց տարիների ընթացքում դրանց որակն էլ կբարձրանա: Այդ պարագայում, այն մեքենաները, որ հավաքվում եւ արտադրվում են ՌԴ-ում , Հայաստան կներմուծվեն ցածր մաքսատուրքով, այլ մաքսային ռեժիմով:

– Վրաստանի սահմանում խնդիրներ չե՞ն առաջանա: Նկատի ունեմ, որ մենք ԵՏՄ-ի հետ սահման չունենք:

-Ընդհանուր սահման ունենալն այդ հարցում կապ չունի: Այն ապրանքը, որ ԵՏՄ անդամ երկրներից է ներկրվելու Հայաստան՝ համապատասխան կնիք է ունենալու, որը վկայելու է մաքսային հատուկ ռեժիմի մասին:

-ԵՏՄ-ի ընդդիմախոսները հիմնականում նկատում են, որ մեզ համար սրանով փակվում է եվրոպական շուկան: Ձեր կարծիքով, մեր տեղական արտադրությունը մրցունա՞կ էր եվրոպական շուկայում:

-Ես չեմ հասկանում ինչու են այդպես ասում, առաջինը, պետք է հասկանանք, թե ՀՀ-ից ինչ է արտահանվում Եվրամիության երկրներ, եւ այն երկրներ, որոնց հետ մենք պայմանագիր ստորագրեցինք: Եվրոպա արտահանվող ապրանքի 95 տոկոսը հանքահումքային հատվածին է բաժին ընկնում ՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն. սա նշանակում է, որ մեր մյուս ապրանքները մրցունակ չեն Եվրոպայում: Եթե մենք կարողանանք ՌԴ-ում որոշակի քանակությամբ ապրանքների իրացում ապահովենք, տարիների ընթացքում շատ դրական արդյունքի կհասնենք: Բայց պետք է ճիշտ կազմակերպվենք, մեզնից շատ բան է կախված:Ես կարծում եմ, որ մի փուլ է գալու, երբ այն հնարավորությունները, որ Հայաստանը ունի՝ գյուղմթերքների վերամշակման, սառեցման, թարմ արտահանման, պահածոյացման, բոլոր այդ սարքավորումները մենք ներկրելու ենք զարգացած երկրներից, եւ շատ բարձր որակի կազմակերպելու ենք այդ գործը:

 

Զրուցեց Դիանա Մարկոսյանը

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031