Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում պղծել են Վահագն Վիշապաքաղի արձանը

Հոկտեմբեր 16,2014 17:19

Հոկտեմբերի 16-ին Իջեւան քաղաքում անհայտ անձը կամ անձինք Անկախության-23 հասցեի ինը հարկանի շենքին կից հրապարակում Վահագն Վիշապաքաղի արձանի գլխին սպիտակ փրփուր են քսել, կարմիր ներկ՝ ձախ կրծքին, սպիտակ փրփուր եւ կապույտ ներկ՝ աչքերի տակ:

5-6 տարի առաջ եւս այդ արձանը պղծվել էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արա says:

    Եթե մեկը ձեր դռանը փրփուր կամ ներկ քսեր, էլի կգրեիք, որ պղծել է… Ի՞նչ է Վահագնի արձանը եկեղեցի է, խաչքար կամ գերեզմա՞ն…

  2. Ոսկան Սարգսյան says:

    մշակութային հուշարձանի գլխին փրփուր լցնելը, աչքերի տակ ներկ քսելը զարդարե՞լ է նշանակում: Վահագնը հին հայկական դիցաբանության մեջ պատերազմի,քաջության եւ հաղթանակի գերագույն աստվածն է: Միայն եկեղեցին,խաչքարը, գերեզմա՞նն են պղծում: Աթեիստի համար էլ եկեղեցին լոկ քարե կառույց է:

  3. david says:

    Դե հայերը քաղաքակիրթ ազգ են, չեմ զարմանա, որ վաղն ասեն թուրքերն են պղծել:Պղծվածները պղծում են, որ պղծությամբ շրջապատվեն:Հետևությունը թողում եմ….

  4. x factor says:

    Ճիշտ է` հնարավոր է, որ հենց իրենք էլ արել են, որպեսզի թեմա ունենան կայքում տեղադրելու…Հետևությունը թողնում եմ…….
    Որովհետև ես անձամբ տեսել եմ, որ այդ ներկը դեռևս տարիներ առաջ է քսված եղել ու նույնիսկ նկարներ ունեմ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031