WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված չէ ԱՄՆ-ում մարտեր անցկացնելով:
Եթե ամերիկացիները շահագրգռված են իր տիտղոսը վիճարկել, ապա նրանք պետք է գան Եվրոպա:
«Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացածին, ով ուզում է մենամարտել հետս: Հատկապես` Գրոուվսի եւ Քեսլերի: Մարտերն ԱՄՆ-ում ինձ համար կարեւոր չեն: Այս պահին նպատակս Եվրոպայում լավ մենամարտեր ցուցադրելն է: Թող ամերիկացիները գան: Չեմպիոնը մենք ենք: Թող գան, եթե մեր գոտին են ուզում», – Աբրահամի խոսքերը մեջբերել է BoxingScene-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Allboxing-ի