Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Եթե Բախչագուլյանին պետք է փոխարինի էլի մենեջեր, ապա ոչ մի արդյունք չի լինի»

Հոկտեմբեր 16,2014 15:43

«Ես այն կարծիքին եմ, որ կառույցը պետք է ղեկավարվի բժշկի կողմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետից, ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշանակվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում՝ փոխարինելով Աբրամ Բախչագուլյանին:

«Ես ինքս այդ ոլորտը տեսնում են առողջապահության տեսանկյունից, իսկ եթե Բախչագուլյանին պետք է փոխարինի էլի մենեջեր, որը ոչ մի կապ չունի առողջապահության հետ, ապա ոչ մի արդյունք չի լինի: Կարող ենք ընդամենը փաստել մի բան, որ Բախչագուլյանը երեք տարվա ընթացքում գոնե ինչ-որ մասնագիտական ոլորտի տիրապետում էր, իսկ նոր նշանակված պետը նոր պետք է սկսի ծանոթանալ ոլորտին»,-նման կարծիք հայտնեց հ/կ նախագահը:

Հարցին, թե անհո՞ւյս է ոլորտի վիճակը, նա պատասխանեց, որ ոչ՝ անհույս չէ. «Եթե զուտ մենեջմենթ իրականացվի, մասնագիտական ճիշտ շեշտադրում լինի եւ կառույցում դոմինանտ լինի մասնագիտական ուղղությունը, անհույս չէ, բայց եթե այդպես չլինի՝ իհարկե անհույս է»:

Պրն Պիպոյանի խոսքով՝ ոլորտում միայն պրոֆեսիոնալ եւ նեղ մասնագիտական մոտեցում է պետք. «Եղել են ստուգումներ եւ տուգանքներ, բայց խնդիրը չի վերացել: Համակարգում կա նեղ մասնագիտական մոտեցման խնդիր»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ինձ համար անհասկամնալի է, իսկ ինչու բժշկի կողմից? Սննդի անվտանգությունը պետք է վերահսկվի կամ առավել ևս ղեկավարվի սննդի կենսաբանի կամ քիմիկոսի կողմից (food sciences): Չի կարելի նման “մեղմ ասած” դիլետանտ կարծիքներ հայտնել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031