Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Շատերը տեղյակ չեն, որ 2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը ամբողջապես թվային հեռարձակման է անցնելու»

Հոկտեմբեր 16,2014 15:31

«Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեն, քանի որ քիչ ժամանակ է մնացել մինչեւ թվայնացումը, որոշեց դիտարկում անցկացնել, տեսնել ինչպես է անցնում գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կատարած «Անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը Հայաստանում» զեկույցին, նշեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքերով՝ գործընթացը տեխնիկական առումով նոր ընտրված ժամանակացույցին հավասար է ընթանում: Բայց մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է լուծել. «Մասնավորապես՝ օրենսդրական խնդիրներ կան եւ պետք է «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնել, որպեսզի այդ թվայնացման գործընթացը իսկապես օրինական հիմքերի վրա լինի»:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ հասարակության իրազեկության հետ կապված շատ լուրջ խնդիր կա. Շատերը տեղյակ չեն, որ 2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը ամբողջապես թվային հեռարձակման է անցնելու. «Նախատեսվում էր, որ պետք է պետությունը իրազեկման արշավներ անցկացնի, թե ի՞նչ պետք է առհասարակ անի հեռուստադիտողը, որպեսզի օգտվի այդ թվային հեռարձակումից»:

Կա նաեւ անապահով խավի խնդիրը, որոնք ի վիճակի չեն լինի ձեռք բերել թվային ազդանշանը ապակոդավորող սարքը. «Հայեցակարգում նշված էր, որ պետական աջակցություն է անհրաժեշտ այդ խավին, մասնավորապես՝ ապակոդավորող սարքեր պետք է տրամադրվեն այդ ընտանիքներին: Մի հարց, որով առհասարակ ոչ մի տեղաշարժ չկա, մինչդեռ ութ ու կես ամիս է մնացել եւ 2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի թվային հեռարձակման: Քիչ ժամանակ է մնացել եւ այդ լուրջ խնդիրը լուծված չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031