Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյանը հետաքրքրվում է. «Հացամթերքի շուկայում դադարե՞լ եք տեսնել բանանի արկղով տեղափոխվող հաց»

Հոկտեմբեր 16,2014 15:29

Հոկտեմբերի 16-ը պարենի համաշխարհային օրն է: Թեմային անդրադառնալով՝ այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ պարենային ապահովությունը եւ պարենային անվտանգությունն ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից են. «Ցավոք սրտի, մեր երկրում իրողությունն այնպիսին է, որ մենք պարենի որակը որպես ազգային անվտանգության բաղադրիչ չենք համարում»:

Պրն Պիպոյանի խոսքով՝ սննդի անվտանգության ոլորտում Հայաստանի մեծագույն պրոբլեմներից են պետական քաղաքականությունը եւ գործող կարգը. «Դրանք այնպիսին են, որ պատկան մարմինները շահագրգիռ չեն ստուգումներ իրականացնել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ճոխություն է»:

Պրն Պիպոյանի բերած օրինակի համաձայն՝ ԱՄՆ-ն հարուստ երկիր է, սակայն այն չի համարվում ապահով երկիր՝ սննդամթերքի անվտանգության տեսանկյունից. «Հարստությունը մի կողմից, սակայն պետք է գիտակցենք մի բան: Առավելագույն տուգանքը, որ պետական մարմինները կարող են կիրառել, 300 հազար դրամն է: Սակայն խնդիրները տուգանքով չի, որ կարգավորվում են: Եթե որոշել է բիզնեսը, որ պետք է խախտի, այն կխախտի»:

Պրն Պիպոյանի խոսքով՝ պետությանը ձեռնտու չէ ստուգումներ իրականացնել, քանի որ ստուգումների համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան սահմանված տուգանքն է. «Մեկ փորձաքննության գումարը մոտ 160 հազար դրամ է նստում պետության վրա, եթե անգամ երկու անուն ապրանքի ստուգում իրականացնելու համար ծախսելու է 350 հազար դրամ, ապա բյուջե տանելու է ընդամենը 300 հազարը՝այդ տուգանքի գումարը»: Նրա խոսքով՝ պետությունը չի կարող իրեն թույլ տալ ստուգում իրականացնել, քանի որ դա հենց պետության վրա է գումար նստում: «Պետք է գիտակցենք, որ ուղղակի ստուգումը, ուղղակի տուգանքը՝ խնդիրներ չեն կարգավորում»:

Պրն Պիպոյանը ներկայացրեց մի քանի սննդամթերքի ոլորտներ, որտեղ դեռ շատ անելիքներ կան: Առաջինը նա առանձնացրեց հացամթերքը. «Հացամթերքի շուկայում դադարե՞լ եք տեսնել բանանի արկղով տեղափոխվող հաց, կամ իրենց դոշին դրված տեղափոխումը, կամ մեքենայի սրահում, կամ բեռնախցիկում տեղափոխումը դադարե՞լ եք տեսնել»:

Պրն Պիպոյանը նաեւ նշեց, որ հացամթերքի հետ չի տրվում ուղեկցող փաստաթուղթ, որի վրա գրված լինի դրա քաշը, ինչ ալյուրից է այն պատրաստված եւ դրա պիտանելիության ժամկետը. «Նախ եւ առաջ մեծ սուպերմարկետները պետք է մատակարարողների առաջ խնդիր դնեն, որ պետք է միայն փաստաթղթով իրենց մթերք մատակարարեն»:
Մյուս չկարգավորված ոլորտները, պրն Պիպոյանի խոսքով, կաթնամթերքի, կրեմային արտադրանքի եւ մսամթերքի ոլորտներն են:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031