Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պաշտոնական Երեւանը մասնակից է հանցագործությանը». «Ա1+»

Հոկտեմբեր 16,2014 15:24

Քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմանք հայտնեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» հարցով զեկուցող նշանակելու Խորհրդարանական վեհաժողովի որոշման և այդ կապակցությամբ պաշտոնական Երևանի լռության մասին։

«Լռությունը տվյալ դեպքում մասնակցություն է հանցագործության մեջ։ Ես դա այդպես եմ ընդունում, և լռելու մենք որևէ իրավունք չունենք, քանի որ ԵԽԽՎ-ի ընդունած որոշումը հակասում է միջազգային օրենքներին, հակասում է իրականությանը և արդարությանը։ Մենք պետք է բողոքարկենք կամ դատի տանք նրան այդ բառի համար, քանի որ դա խոչընդոտում է նաև բանակցային գործընթացին։ Հակառակ դեպքում դա նշանակում է հարմարվել այն կեղծիքին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը համոզված է նաև, որ Ռոբերտ Ուոլթերին այդ պաշտոնում նշանակելը և վերջինիս կողմից նման վերնագրով զեկույց պատրաստելը ունի քաղաքական շղարշ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031