Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարվել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի առաջին խմբի ստեղծման մասին

Հոկտեմբեր 16,2014 15:20

2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձևավորած Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:

ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցել խմբին: Այն պատրաստվում է գլխավորել ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:
Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄ պաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիական հասարակության միջև կապերի հաստատմանը, նաև խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպի տարածաշրջան: Ոչ պաշտոնական խումբը հետաքրքրված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂ ներկայացվածության հարցով:

ԵԽ-ն նշել է, որ կարողությունների ամրապնդման կոմպլեմենտար միջոցներով Եվրամիությունը ի զորու է աջակցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկ խումբը կնպաստի այդ քայլերին:

«Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետարքրքություն ցուցաբերող մարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինել», – բացատրում է պարոն Էնգելը: «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է և ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:

Պարոն Էնգելը ավելացնում է նաև, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը եղել է և կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական օրակարգում առաջադրող առանցքային դերակատար: Խմբի համար կենսական կարևորություն ունի ապավինել ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում և համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին:

ԼՂ ներկայացուցիչները ողջունում են այս նախագիծը և երկու ղեկավար մարմինների միջև համագործակցության կոչերը:

«Սա բնականոն արդյունք է և ինչ-որ չափով ԵՄ ինստիտուտների ընդունած պաշտոնական փաստաթղթերի կատարում, որը խրախուսում է ԵՄ պաշտոնյաներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել բոլոր մակարդակների ներկայացուցիչներին», -բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031