Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները խմբակային հայց են ներկայացրել` ընդդեմ ՀՀ ոստիկանության

Հոկտեմբեր 16,2014 15:08

Այսօր ՀՀ Վարչական դատարանում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Վահան Դուրինյանի դեմ ՀՀ ոստիկանության հայցի քննությունը տևեց ընդամենը 10 րոպե: Վահան Դուրինյանը մեղադրվում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ:

Պատասխանող կողմը հանդես եկավ այս առնչությամբ հակընդդեմ հայցով: Այս հիմքով էլ նախագահող դատավոր Ռոբերտ Սարգսյանը որոշում կայացրեց հետաձգել դատը: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Դուրինյանը պատմեց, որ իրենք խաղաղ ակցիա էին անցկացնում, և ինքը բերման է ենթարկվել «շատ անհասկանալի պատճառներով, փաստացի հանձնաժողովի դռանը մոտենալու համար»: Վահան Դուրինյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու են այդ օրը բերման ենթարկվել ևս 27 հոգի:
Մեր դիտարկմանը` քաղաքացիական ակտիվիստների դեմ տուգանքներով, դատական գործերով, փորձում են ճնշե՞լ հասարակական ակտիվությունը, Վահան Դուրինյանն արձագանքեց. «Թե ինչ-որ մեկը մտածում է, որ եթե գործը հասել է դատարան, թեկուզ վարչական տուգանք է սահմանվում, այդպիսով հնարավոր է ճնշում գործադրել, ապա վստահեցնում եմ, որ մեր բոլոր ընկերների համար դա նշանակություն չունի: Ավելին, ՀՀ ոստիկանության դեմ խմբակային հայց է ներկայացվել` մարմնական վնաս ստացած ակտիվիստների կողմից` մոտ 10-12 հոգի: Այդ թվում են Հայկ Ավետիսյանը, Վարդան Զեյնալյան, Արա Կարագոզյանը և այլք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031