Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարժանանա Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության մրցանակին»:
Մրցանակը ԼՂՀ Նախագահին կշնորհվի նոյեմբերի 2-ին կայանալիք ամենամյա ընդունելության ժամանակ:
«Մենք խորապես շնորհակալ ենք Նախագահ Սահակյանին Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում իր շարունակական նվիրվածության համար` երաշխավորելով տարածաշրջանի աննախադեպ զարգացումը և վարելով այնպիսի քաղաքականություն, որն անցած տասնամյակներին համաշխարհային քարտեզի վրա ձևավորեց Արցախը` որպես ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված խաղաղասեր հասարակություն»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի նախագահ Նորա Հովսեփյանը:
Ընդունելության ժամանակ նաև «Մարդասիրական մրցանակ» կշնորհվի Մերձավոր Արևելքի հիմնադրամին` Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և վերահաս ոչնչացումից հարյուր հազարավոր հայերի փրկելու համար:
Կարդացեք նաև
ՀՅԴ