Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժիշկների առաջին համառուսական համագումար Մոսկվայում

Հոկտեմբեր 16,2014 14:19

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եկեղեցու սեղանատանը:
Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:

«Ռուսաստանում բնակվող հայ բժիշկները էական ներդրում են ունեցել բժշկագիտության, առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռուսաստանում աշխատում են անվանի հայ բժիշկներ, միայն Մոսկվայում նրանցից 1500-ը գիտությունների թեկնածու են, 10-ը՝ ակադեմիկոս: Շատերը հաջողությամբ ղեկավարում են կլինիկաներ, բժշկական ինստիտուտներ, բաժանմունքներ, համալսարանական ֆակուլտետներ»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նախարարը կարևորել է բժշկագիտության զարգացմանը միտված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Համագումարին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բագրատ Ալեքյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ասոցիացիայի գործադիր մարմնի ընտրություն: Զեկուցումներով են հանդես եկել ասոցիացիայի փորձագիտական խմբերի, ինչպես նաև հայաստանյան առողջապահական գիտական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների առաջատար ներկայացուցիչները: Հաստատվել է ասոցիացիայի 2014-2016 թթ. գործունեության օրակարգը: Տեղի են ունեցել նաև հանդիպումներ մոսկվայաբնակ անվանի հայ բժիշկների հետ, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Քննարկվել են նոյեմբերին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր:

 ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031