Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շուտով կդադարեցվեն

Հոկտեմբեր 16,2014 14:04

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Եվրոպական պատժամիջոցները անուղղակի կերպով Ռուսաստանին մղեցին դեպի հեռավորարեւելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
«ԵՏՄ անդամ պետությունները իրենց ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ պետք է գան համաձայնեցված որոշումների»,-այսօր՝ հոկտեմբերի 16-ին «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ այլեւս որեւէ մի պետություն սեփական շահերից ելնելով չի կարող տնտեսական քաղաքականություն կայացնել. «Սա կնշանակի, որ հավանաբար առաջիկա ժամանակներում ականատես կլինենք, որ շատ ու շատ հարցերում տնտեսական քաղաքականության ոլորտում մենք կկայացնենք համաձայնեցված որոշումներ, մասնավորապես՝ որոշումներ, որոնք կմշակվեն եւ կընդունվեն Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի շրջանակներում: Սա չի նշանակում ինքնիշխանության զիջում, որովհետեւ մենք այսօր ունենք ինտեգրացիոն բազմաթիվ նախագծեր, որտեղ որոշումները համաձայնեցնում ենք մեր գործընկերների հետ: Սա չի նշանակում զիջել, սա նշանակում է փորձել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք երկուստեք օգտակար կլինեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ դրանք երկսայրի սուր են: Նա համարում է, որ եվրոպական արտադրողը ռուսական շուկայի փոխարեն համարժեք շուկա չի գտել. «Ռուսաստանի տնտեսության կամ սպառողական շուկայում առաջացած խոռոչը ուրիշներն են զբաղեցնում: Իսրայելը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, լատինամերիկյան երկրները հաճույքով լցնում են այդ դատարկ տեղերը: Վաղը, մյուս օրը եվրոպացիները վերադառնալու են ռուսական շուկա, բայց ցավոք սրտի, նորից պետք է չարչարվեն այդ խոռոչը լցնելու համար, սա դժվարություններ է ստեղծելու»:

Նա նկատեց, որ ակտիվանում են ռուս-չինական թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական հարաբերությունները. «Եվրոպական պատժամիջոցները անուղղակի կերպով Ռուսաստանի մղեցին դեպի հեռավորարեւելյան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Ինքն այնտեղ կար, բայց նրա դերակատարումը առավել կարեւոր դարձավ: Եվ այսօր Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցումը տնտեսության, գիտության, ժամանակակից տեխնոլոգիաների ամենատարբեր ոլորտներում հետաքրքրություն է ներկայացնում բոլորի համար: Այնպես որ կարծում եմ, այդ պատժամիջոցները երկարաժամկետ չեն կարող լինել եւ շուտով կդադարեցվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031