Ռուսաստանցիների միայն 19 տոկոսն է վստահ, որ այսօր երկրում գոյություն ունի նախագահի անձի պաշտամունք։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն այսօր Ռուսաստանում ռեկորդային բարձր է՝ 85 տոկոսից ավելին, վկայում են «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումները:
Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 38 տոկոսը վստահում է Պուտինին, 31 տոկոսն աջակցում է Պուտինին, «քանի որ ամբողջովին կիսում է նրա հայացքները», 23 տոկոսը շարունակելու է աջակցել երկրի նախագահին, «քանի դեռ նա երկիրը տանում է ժողովրդավարական ճանապարհով», ևս 17 տոկոսը աջակցում է Պուտինին, քանի դեռ «այլընտրանք չկա»։
Հարցմամբ ընդգրկվածների 42 տոկոսը նշել է, որ անկեղծորեն հավատում է՝ Պուտինը ուզում է, որպեսզի ռուսաստանցիները բարեկեցիկ կյանքով ապրեն, սակայն այս գործում, ըստ նրանց, նախագահին խանգարում են կաշառակեր չինովնիկները։
Կարդացեք նաև
Ազա Բաբայան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում