Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստի դիմած կալանավորի գործով ինչո՞ւ չի հարցաքննվել Արթուր Բաղդասարյանը

Հոկտեմբեր 16,2014 13:55

2013թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա սեպտեմբերի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ իրավաբան Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների՝ փաստաթղթերի կեղծում, ակնհայտ կեղծ գործարք, խոշոր գումարների լվացում , խարդախության հատկանիշներով:

2013թ. սեպտեմբերի 30-ից Սուրեն Գաբրիելյանը կալանավորվել է:

Կալանավորը չի ընդունել իրեն մեղսագրվածը. այս գործով չի հարցաքննվել Արթուր Բաղդասարյանը, նրա կողմից ստորագրված փաստաթուղթը չի ուղարկվել ձեռագրաբանական փորձաքննության:

Մեր տեղեկություններով, այս գործով ներքաշված են նաեւ միջազգային բանկերը՝ որպես «գումարի պահանջատեր»:

59-ամյա կալանավորը տառապում էր մի շարք հիվանդություններով, եւ գտնվում էր Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում:
Սուրեն Գաբրիելյանի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը:

20 օր առաջ կալանավորը դիմել էր փախուստի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից: Նա հայտնաբերվել է Վրաստանում:

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Վրաստան է մեկնել նրա պաշտպանը, կալանավորի կինը՝ Հայաստան վերադարձման հարցով:

Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aravot.am-ի հարցին, թե փախուստի առթիվ հարուցվե՞լ է քրեական գործ, կատարվո՞ւմ է ծառայողական քննություն, ասաց, որ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Ըստ Ս.Գաբրիելյանի հարազատների, նա տառապել է ծանր հիվանդությամբ, որի բուժումը ՀՀ տարածքում չի կատարվում. «Բուժումն ամեն կերպ խոչընդոտվում եւ արգելվում է: Վտանգում են նրա կյանքը մտացածին քրեական գործ հարուցելով, առողջական վիճակի հետ կապված մասնագետների եզրակացություններն անտեսելով, ստեղծելով ծանր հոգեբանական պայմաններ նրա եւ ընտանիքի համար»:

Ըստ նախնական մեր տեղեկությունների, մինչ կալանավորի փախուստը, հրավիրվել է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական հանձնաժողով, որի եզրակացության մեջ նշվել է, որ Գաբրիելյանի հիվանդությունների ախտորոշումը, որոնք ներառված են կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում՝ ՀՀ կառավարության 2006թ.մայիսի 26-ի թիվ 825 որոշման 2-րդ հավելված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031