Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Քննիչի եւ զինդատախազի որոշումներն ակնհայտ անհիմն են եւ ակնհայտ անօրինական»

Հոկտեմբեր 16,2014 13:40

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց քրեական գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքը:

Հայկ Ալումյանը նախ դատավոր Արթուր Մկրտչյանին ներկայացրեց քննիչի վարկածը եւ իր հակափաստարկները. «Ըստ քննիչի, տեսնելով, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները փորձում են իրականացնել իրենց կողմից հնչեցված սպառնալիքները, Զարզանդ Նիկողոսյանը կրակել է մի քանի անգամ եւ թաքնվել բետոնե հենասյան հետեւում: Գործում առկա ցուցմունքներից քննիչն իր որոշման մեջ Սուրիկ Խաչատրյանի մասով հիշատակել է միայն Էմիլ Բուդաղյանի ցուցմունքի մի հատվածը: Դատախազը հրաժարվել է ներկայացնել ինձ եւ վստահորդին քրեական գործի փաստաթղթերը՝ պատճառաբանելով, թե քրգործը դեռեւս գտնվում է նախաքննության փուլում: Քրգործի մեջ շատ այլ նյութեր էլ կան, որոնց վրա կարելի էր հիմնվել, բողոքը կլիներ այն ժամանակ անհամեմատ ավելի պատճառաբանված, բայց ես դրան ծանոթ չեմ եղել, քանի որ նյութերն ինձ չեն տրամադրել»:

Alumyan_5

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քննիչի եւ զինդատախազի որոշումներն ակնհայտ անհիմն են եւ ակնհայտ անօրինական. «Գործի նյութերը չտրամադրելը զրկել է ինձ եւ վստահորդին քննիչի որոշման բողոքարկման արդյունավետությունից: Մեզ անհրաժեշտ էին ցուցմունքներն ամբողջությամբ ոչ թե միայն այն հատվածները, որոնք կային քննիչի որոշման մեջ: Եթե կողմը զրկված էր դրանք ձեռք բերելու իրավունքից, այդ եզրակացության հիմնավորումներն են պետք: Նույնիսկ այն սակավաթիվ ապացույցները, որոնք մինչ բողոքը ներկայացնելը տրամադրված են ինձ եւ վստահորդիս, վկայում են այն մասին, որ քննիչի եւ դատախազի հետեւությունները ծայրահեղ անարժանահավատ են եւ անտրամաբանական:

Քննիչի եւ դատախազի այն հետեւություններն էլ են անարժանահավատ, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ հարվածել է միայն Զարզանդ Նիկողոսյանը: Ստացվում է, որ այդ ընթացքում ավտոմեքենայի մեջ Սուրիկ Խաչատրյանը ննջելիս է եղել՝ վիճաբանության ընթացքում: Քննիչը եւ դատախազը չեն վերլուծել, թե ավտոմեքենայի մեջ որտեղ են նստած եղել Սուրիկ խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը, որ անտրամաբանական է, որ Սուրիկ Խաչատրյանը չի մասնակցել վիճաբանությանը: Անտրամաբանական է, որ Զարզանդ Նիկողոսյանի հետ անախորժ խոսակցություն ունենալուց եւ երկու հարված ստանալուց հետո Ավետիք Բուդաղյանի վրեժխնդրության թիրախ դառնար ոչ թե Զարզանդ Նիկողոսյանը, այլ՝ Սուրիկ Խաչատրյանը»:

Alumyan_1
Հայկ Ալումյանը նաեւ ներկայացրեց, թե որտեղից է ծագել Գորիսի միջադեպը: Նա պատմեց, որ միջադեպին նախորդած խնջույքի օրը Սուրիկ Խաչատրյանը տեսել է, թե ինչպես են մի շարք բարձրաստիճաններ մոտենում Ավետիք Բուդաղյանին, նրան հարգում, ոչ թե իրեն ու ծանր է տարել դա: Հետո պահանջել է, որ «Պասաժ» կոչվող օբյեկտի կեսն իրեն տա, փայ ունենա, իսկ Բուդաղյանը չի համաձայնել:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ Արտակ Բուդաղյանի ցուցմունքները լիովին համընկնում են տեսագրությանը, իսկ քննիչի տարբերակը՝ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031