Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իսրայելի օրինակը եւ Հայաստանի ռազմական բյուջեն

Հոկտեմբեր 16,2014 13:33

«Պետք է հասկանալ, թե ի վերջո մենք որպես պետություն ինչքանո՞վ ենք կարողանում ճիշտ կառավարել պաշտպանական հարցերը, ապահովել վերահսկողություն և թափանցիկության աստիճանով բարձրացնել մեր բյուջետային կատարման գործընթացը: Մենք երբևէ չպետք է սահմանափակվենք, որ ունենք այսքան գումար և եկեք այսքան գումարով անենք»,-այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը` հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» երկօրյա միջազգային սեմինարի ժամանակ:

Ըստ Թեւան Պողոսյանի, ԱԺ-ի կարևորագույն խնդիրներից մեկը վերահսկողության և հաշվետվության խնդիրներից մեկն է, որը պետք է բարձրացնել: «Իսրայելի պաշտպանության նախարարը օգտագործում էր իրենց ՀՆԱ-ի 11%-ը և ասում էր էլի քիչ է և պետք է ավելացվի, իսկ որո՞նք են խնդիրները, մենք պետք է առաջինը սկսենք նպատակներից, խնդիրներից ու երևույթներից»,-քննարկման ժամանակ հնչած օրինակը բերեց նա:

Պատգամավորի կարծիքով, խնդիրները, թերևս, մի փոքր լուծում ստանան, երբ Հայաստանը անցնի ծրագրային բյուջետավարման գործընթացին, որը նախատեսված է 2015թ-ից: Այլապես, արդյունքում պարզվում է, որ այս ծրագրի համար այսքան գումար չունենք և սկսում են մտածել, թե ո՞ր ծրագրից կարելի է կոմպրոմիսներ անել. «Այսօրվա դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ պաշտպանության ծախսերի մասով միշտ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե ՊՆ-ի համար անհրաժեշտ գումարները մենք կարողանում ենք հայթայթել, թե ինչպես կարևոր չէ»:

Պատգամավորի կարծիքով, այդ սկզբունքը սխալ է և պետք է երկիրն ամեն ինչ նախապես ծրագրավորի, բյուջետավորվի և դրա հետ միասին վերահսկողություն լինի: «Երբ օրինակ գալիս են ասում, որ վաղը պետք է գնենք 5 հատ տանկ, մենք պետք է հասկանաք` արդյոք դա միայն տանկի գումարն է, թե՞ պետք է գիտակցենք, որ տանկի պահեստամասերի հարցերն են, և տանկի պահպանման խնդիրներն են, այն զինվորների հարցը, որ պետք է պահպանեն, կամ կտուրը, որի տակ պետք է պահվի: Սա այն հարցը չէ, որ ընտանիքը նախատեսել է մեքենա գնել և չի պլանավորում, թե մեկ տարի հետո նրա պահեստամասերի հարցն էլ պետք է լուծել: Պետք է ամբողջ գործընթացը ճիշտ հասկանալ»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031