Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և որ պաշտոնից ազատվելուց հետո նա հնարավոր է՝ նշանակվի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զբաղեցրած նախկին պաշտոնում՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ փոխվարչապետի հրաժարականի պատճառներից է եղել այն, որ ինքը չի ցանկացել ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ տրամաբանակա՞ն է այդ վարկածը: Նա պատասխանեց. «Արմեն Գևորգյանը կասի, թե որն է եղել հրաժարականի պատճառը, չեմ ուզում եթե-ապա-ներով, վարկածներով գնահատական տալ, դա կոռեկտ չի լինի»:
Նշենք նաև, որ այս պահին մամուլում շրջանառվում են լուրեր, որ Արմեն Գևորգյանի փոխարեն հնարավոր է նշանակվի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կամ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ