Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օպտիմա՞լ են ծախսվում պաշտպանության ոլորտի գումարները

Հոկտեմբեր 16,2014 13:18

«Հաշվի առնելով սահմանների պաշտպանվածությունը՝ ծախսերը լավ է, թե վատ՝ մենք մեր խնդիրները կատարել ենք, և խնդիրների առկայության դեպքում կարելի է մտածել՝ մի քիչ ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել: Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունակ է՝ իր առջև դրված խնդիրները լուծելու և դեռ մի բան էլ ավելի, բայց դրա հետ մեկտեղ էլ՝ մի քանի դասեր քաղեցին, թե որոնք են մեր բացերը, որ սահմանին կան ազատ վայրեր, որտեղ պարզվում է՝ դիվերսիոն խմբեր են կարողանում անցնել, որտեղ կան ինչ-որ հարցեր, որոնց համար անհրաժեշտ են տարբեր սարքավորումներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը`պատասխանելով հարցին` որքանո՞վ են օպտիմալ ծախսվում պաշտպանության ոլորտին հատկացված գումարները:

Ըստ նրա, հենց այդ ժամանակ էլ հասկանալի դարձավ, որ ավելի լավ է շատ ծախսեր անել տեխնիկական խնդիրների վրա. «Քան թե հարցերը լուծել՝ չասեմ պապական եղանակներով, այլ բուն կլասիկ մեթոդներով: Այսինքն՝ հասկացանք, որ ծախսեր անելով տեխնիկական ոլորտում, միգուցե մենք կարող ենք ավել մեկ կյանք փրկել, որն ավելի կարևոր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031