Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, «ՉԻ» տեղեկություններով, որոշել է Հայաստան ներկրել քաղցկեղի կանխարգելմանը նպաստող դեղամիջոց ու ապագայում ապրանքը արտահանել նաեւ Եվրասիական տնտեսական միության տարածք։ Լուրի իսկությունը ճշտեցինք Աշոտ Աղաբաբյանից, որն հաստատեց դեղ ներկրելու իր մտադրության մասին ու ավելին՝ հայտնեց, որ դեղի երկու տեսակ է ներմուծելու։ Մանրամասները՝ Աշոտ Աղաբաբյանի հետ «ՉԻ»-ի հարցազրույցում։
– Տեղեկություններ կան, որ Դուք պատրաստվում եք Էկվադորից դեղ ներկրել Հայաստան, որը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։ Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը։
– Այո, նման բան կա։ Մյուս ամսվա մեջ Հայաստան է գալու այդ դեղը ստեղծողը, որի հետ մենք հանդիպելու ենք։ Նա աշխատանքներ է տանելու մեր բժիշկների հետ։ Բացի այդ՝ բարեգործական բնույթ է ունենալու այցը, որովհետեւ նա երկու օր հիվանդներ է ընդունելու։
– Խոսքը դեղի մասի՞ն է, թե՞ մրգի։ Որովհետեւ խոսակցություններ կային, որ քաղցկեղի դեմն առնող միրգ եք ներկրելու։
Կարդացեք նաև
– Դա ավելի շուտ դեղ է, որը էկվադորյան բիրմ տեսակի բույսերից է առաջացել։ Բիրմը միայն Էկվադորում է աճում։ Այդ դեղը իմունային համակարգի ունիվերսալ, հակավիրուսային բջիջ է, որը մարդու օրգանիզմի մեջ առկա վիրուսները վերացնում է՝ իմունիտետը մեծացնելու հաշվին։
– Վստա՞հ եք, որ այդ դեղն իսկապես արդյունավետ է, օգնում է։
– Դեղը 60 տարվա պատմություն ունի, 60 տարվա փորձ կա, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունել են դեղը, Հարավային Ամերիկան ընդունել է դեղը, ես էլ, բնականաբար, փորձեցի ներմուծել դեղը Հայաստան։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում