Երեկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրապետության նախագահին։
Ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ. «Հայեցակարգի նախագծում հստակ մատնանշել ենք կառավարման համակարգի այնպիսի թերություններ, որոնք, մեր կարծիքով, հնարավոր չէ լիարժեք կերպով լուծել գործող կիսանախագահական կառավարման մոդելի պայմաններում, եւ արձանագրել ենք, որ դրանց լիարժեք լուծումները կարելի է գտնել՝ անցնելով կառավարման խորհրդարանական համակարգի։
Ինչ ընտրություն կկատարվի՝ կախված է նախ եւ առաջ նրանից, թե նախագիծը հավանության կարժանանա՞, թե՞ չի արժանանա հանրապետության նախագահի կողմից։ Սա առաջին պարտադիր պայմանն է։
Ինչքանով լայն քաղաքական համաձայնություն ձեռք կբերվի խորհրդարանական կառավարման անցնելու հարցում՝ առավելապես քաղաքական ընտրության խնդիր է։ Եթե ընտրությունը լինի խորհրդարանական կառավարման օգտին, ապա հայեցակարգի վերջնական տարբերակը, ի տարբերություն նախնական տարբերակի, հստակեցնում է խորհրդարանական կառավարման հիմնական գծերը։ Ըստ էության, հանձնաժողովը մասնագիտական տեսանկյունից որեւէ երկընտրանք չի թողել. որպես իրավական մոտեցում, հստակ իր ընտրությունը կատարել է խորհրդարանականի օգտին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում