Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Վաղուց հասունացել է այն պահը, երբ իշխանափոխությունն արդեն անխուսափելի է». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 16,2014 13:03

«ՉԻ» զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

– Շատերը չէին սպասում ԲՀԿ-ից, որ այս կուսակցությունն ի վերջո իշխանափոխություն կպահանջի։ Բայց այսօր ԲՀԿ-ն իշխանափոխություն է պահանջում, գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Գիտեք մեր երկրում վաղուց հասունացել է այն պահը, երբ իշխանափոխությունն այլեւս անխուսափելի է: Երկրում ձեւավորված մթնոլորտը ինքնին ծնում է այդ փոփոխության պահանջը։ Եվ ես կրկին պետք է շեշտեմ, որ այդ փոփոխությունների սկիզբն արդեն դրված է: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կոտրեց այն անտարբերության մթնոլորտը, որ վերջին տարիների ընթացքում կարծրացել էր քաղաքացիների գիտակցության մեջ: Մարդիկ տեսան, որ իրենց կողքին կանգնած քաղաքական ուժերը պատրաստ են եւ գնալու են փոփոխությունների, իսկ իրենց մնում է համախմբվել դրա շուրջ։

– Քառյակի հասցեին եղան նաեւ քննադատություններ ոչ միայն իշխանությունների, այլեւ իրենց ընդդիմադիր համարող տարբեր գործիչների կողմից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննադատությունները։

– Այստեղ պետք է մեկընդմիշտ ֆիքսենք մի կարեւոր գաղափար՝ հանրահավաքը թատերական ներկայացում չէ, որտեղ հանդիսատեսը կարող է
գոհ մնալ կամ հիասթափվել։ Մեկ հանրահավաքով երբեք հարցերի լուծում չի տրվում։ Հանրահավաքը լուրջ ծրագրավորած քայլերից մեկն է, որն այլ գործոնների հետ ամբողջության մեջ բերում է վերջնական նպատակի։ Հանրահավաքի միջոցով ժողովուրդը դարձավ կարեւոր գործընթացի մասնիկ եւ կրող։ Եվ եթե ոմանք ակնկալում էին, որ այս հանրահավաքի ընթացքում պետք է տրվեին հուզականությանը, ապա սխալվում էին։ Որեւէ մեկը չի ձգտում ցնցումների, եւ եթե ոմանց սպասելիքներն այս առումով չարդարացան, ուրեմն մենք իսկապես ճիշտ ճանապարհի վրա ենք։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031