Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ փոխնախագահ. «Իշխանափոխությունն այլևս անհրաժեշտություն է» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 16,2014 12:58

«ՕԵԿ-ը ամեն ինչ անելու է, որ մեր օրակարգում ընդգրկված բարեփոխումները կատարվեն՝ չսպասելով, թե մեզնից շնորհակալ կլինեն, թե՝ ոչ»,-անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, եթե ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն ուզում են մեզնից առանձին պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, նույնիսկ շնորհակալ կլինեն նրանց, այսպես պատասխանեց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:

Հարցին՝ ինչու՞ ՕԵԿ-ը չմասնակցեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին և արդյոք փակվա՞ծ է ՕԵԿ-ի՝ եռյակին միանալու հարցը, պարոն Մարգարյանն ասաց. «Մեզ առաջարկ ու հրավեր չի եղել: Օրինակ՝ եթե դուք լինեք մեր տեղում առանց հրավերի և օրակարգ ներկայացնելու՝ կմասնակցե՞ք: ՕԵԿ-ը երբեք անկոչ հյուրի կարգավիճակով հանդես չի գա»:

Aravot.am-ի հարցին՝ ՕԵԿ-ից հայտարարություններ են հնչում, թե իրենք էլ իրենց ուժերով են կազմակերպելու հանրահավաքներ, արդյոք իշխանափոխություն պահանջելո՞ւ են, հարթակից իշխանափոխության կոչեր հնչելո՞ւ են, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Իշխանափոխությունը այլևս անհրաժեշտություն է: Հիմա իշխանափոխություն մենք նկատի ունենք, որ տարբեր թևեր կան իշխանության՝ կառավարություն, ԱԺ, իշխանափոխությունը կլինի հերթական ընտրությունների միջոցով, թե արտահերթ, ժամանակը ցույց կտա: Այո, մենք տեսնում ենք, որ իշխանափոխությունը անհարժեշտություն է դարձել: Երբ մենք կազմակերպենք հանրահավաք, հստակ օրակարգ կներկայացնենք, քանի որ բաց, շիտակ ամեն ինչ հրապարակում ենք»:

Մեր մյուս հարցին՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն արդեն հրապարակվել է, ո՞րն է լինելու ՕԵԿ-ի դիրքորոշումը, իրենք էլ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նման անգամ չե՞ն թերթելու այդ փաստաթուղթը, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Ընդհանրապես ընդհանուր հասկացությունը մեզ համար ընդունելի չէ, առանձին դետալներ կքննարկենք: Մեզ համար կարևոր է ընտրական օրենսգիրքը բարեփոխելը և 100 տոկոս համամասնական ընտրական համակարգով ընտրությունների անցկացման հարցը: Մեր կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ երկու պայման կա. քաղաքական կոնսենսուս և հասարակական պահանջ: Այսօրվա դրությամբ մեր երկրում այս երկուսը չկան: Իսկ մեր ժողովուրդը հայտնվել է խնդիրների ծովում, ընդունվել է հակասահմանադրական օրենքը, ԴԱՀԿ-ն կարող է գումարներ բռնագանձել ու քաղաքացիների հաշիվների վրա կալանք դնել: Երկիրը դատարկվում է Ամասիայի գյուղերից մեկում միայն գյուղապետն է մնացել իր կնիքի հետ: Այս համատեքստում սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են: Ի՞նչ է, գործող Սահմանադրությունը խանգարո՞ւմ է այս խնդիրները լուծել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031