Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական ոլորտի գնումները եւ ՀՀ 2015-ի բյուջեն

Հոկտեմբեր 16,2014 12:53

«Իրականում դեռ անելիքներ կան: Ես չեմ կարող ասել, որ ամբողջապես գոհ եմ խորհրդարանին եւ հանձնաժողովին վերապահված բոլոր հնարավորություններից, որովհետեւ, իրականում, մենք այս ուղղությամբ մեծ անելիքներ ունենք: Բայց դա չի նշանակում, որ էական չի խորհրդարանի դերակատարումը, քանզի խորհրդարանն է հաստատում պետական բյուջեն եւ հանձնաժողովի դերն էապես կարեւոր է»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`խորհրդարանն արդյունավետ իրականացնո՞ւմ է իր վերահսկողական դերը բյուջետային քննարկումների ժամանակ, պատգամավորներն ազդեցություն ունե՞ն այդ գործընթացում, թե զուտ քվեարկողի դերում են, ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նա նկատեց, որ պատգամավորները գործընկերային լավ հարաբերությունների մեջ են գործադիրի անդամների հետ, ինչը նպաստում է ճիշտ որոշումների կայացմանը:
Խորհրդարանում մոտ օրերս արդեն սկսվելու են 1015 թվականի պետական բյուջեի քննարկումները: Դրանց ընդառաջ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ միասին այսօր կազմակերպել էր միջազգային սեմինար`նվիրված պաշտպանության ոլորտում բյուջեի պլանավորմանը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությանը: «Լավագույն միջազգային փորձը, որը կներկայացվի սեմինարի ընթացքում, կօգտագործենք առաջիկա քննարկումներում»:

Սեմինարի հիմնական քննարկման թեման էր` պաշտպանական ոլորտի բյուջեի պլանավորումը եւ խորհրդարանի հանձնաժողովի դերը, պաշտպանության ոլորտի գնումների գործընթացը, դրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031