Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես, թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում: Ուր ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Այնտեղ առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների ու վաղաժամ ամուսնության դեպքերի: Բազմանդամ ընտանիքների երեխաների մեծ մասն էլ, դպրոցից հետո՝ ուսումը չեն շարունակում:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում,ութ անձով մի ավտոտնակում պատսպարված ընտանիքի մասին է: Օրերս Գյումրիում տպագրվող լրատվամիջոցներից մեկը ներկայացնելով նրանց ծանր ապրելակերպը, նշել էր, որ 1-ին դասարան հաճախող նրանց աղջնակը շատ էր տխրել, երբ դպրոցում աշակերտական պայուսակների բաժանելիս, նրան չէր հասել:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելեցին նրանց ընտանիքին: Փոքրիկին նվիրեցին գործընկերների կողմից տրամադրված գրենական պիտույքներով լեցուն պայուսակ, ինչպես նաև հագուստներ ու ձմռան վառելիք: