Հոկտեմբերի 16-ի կեսօրին ադրբեջանական զինուժը վերսկսել է Բարեկամավանի գնդակոծությունը: Գյուղապետ Գարիկ Աբազյանն ասաց, որ կրակում են «ԴՇԿ»-ով, գնդակները դիպել են տների տանիքներին, պատերին: Հիմնականում գնդակոծվում են գյուղի դպրոցի եւ ներքին թաղերը,որոնք տեսանելի են ադրբեջանական դիրքերից:
Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանն ասաց, որ ադրբեջանական գնդակներից ճեղքվել է իր այգու խնձորենին, կոտրվել խաղողի վազի հենասյունը:
Բարեկամավանի գյուղապետից տեղեկացանք, որ չնայած շարունակվող կրակոցներին եւ կրակի գոտում գտնվելուն, Բարեկամավանի դպրոցում այսօր դասերը չեն դադարեցվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ