Լրահոս
Օրվա լրահոսը

Իրացման գոտու բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտան, սպառնալով հենց փողոցում նստացույց անել (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 16,2014 12:38

Այս պահին Եկմալյան, Ֆիրդուսի, Բուզանդի փողոցների իրացման գոտիների բնակիչները փակել են Տիգրան Մեծ պողոտայի կառավարության դիմացի հատվածը՝ վարչապետից պահանջելով հետ տալ իրենց բնակարանները:

Որքան էլ ոստիկանները փորձում են նրանց փողոցից հանել, բնակիչները հրամաններին չեն ենթարկվում՝ խոստանալով հենց փողոցի մեջտեղում նստացույց անել, եթե վարչապետն իրենց չընդունի:

Ցուցարարներին լսելու է դուրս եկել կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը, որը փորձում է բնակիչներին համոզել փողոցից դուրս գալ եւ իրենց խոսակցությունն այլ տեղ շարունակել:

cuyc_iracman_goti_10

cuyc_iracman_goti_9 cuyc_iracman_goti_2 cuyc_iracman_goti_3 cuyc_iracman_goti_5 cuyc_iracman_goti_6 cuyc_iracman_goti_7 cuyc_iracman_goti_8

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով՝ եթե իրենց հարցին լուծում չտան, ամեն հինգշաբթի փողոցները փակելու են: Ոստիկանների ուղեկցությամբ իրացման գոտու բնակիչները փողոցից դուրս եկան՝ փորձելով մուտք գործել կառավարության շենք: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Բնակիչներից մեկի խոսքերով՝ «6 անչափահաս երեխա ունեմ եւ 7 տարի է՝ բնակվում եմ վարձով, էլ չեմ ուզում այս կարգավիճակով ապրել: Եթե ներս չթողնեք՝ խփելու եմ կառավարության դռներն ու պատուհանները ջարդուփշուր անեմ: Կառավարության որոշման արդյունքում է, որ մենք հայտնվել ենք այս վիճակում: Մենք չենք ուզում Ղազարյանի հետ հանդիպում, մենք ուզում ենք, որ մեզ վարչապետն ընդունի»:

 

 

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031