Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ազատեց զբաղեցրած պաշտոնից: Վարչապետը պատճառաբանեց, որ Արմեն Գեւորգյանը դիմում էր ներկայացրել եւ հայտնել, որ ուզում է այսուհետ մասնավոր սեկտորում աշխատել:
Արդեն նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար:
Լուսինե Բուդաղյան