Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառեց Արցախի եւ Հայաստանի սահմանի վրա մաքսակետի տեղադրման հնարավորությունը։ Վարչապետը նշեց, որ
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվում նաեւ Արցախում, ինչին դիմագրավելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը։
– Դուք պնդում եք, որ մաքսակետ չի լինելու, բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հայտարարել է, թե այդ մաքսակետը լինելու է, բայց ձեւական։ Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ նախօրեին շեշտեց, որ պայմանագրում ամրագրված դրույթը, թե «պետությունների մաքսային տարածքը, դա իրենց տարածքն է» միանգամայն տրամաբանական է, ասել է թե՝ նույնքան տրամաբանական է, որքան այս դեպքում ծագում է ՀՀ տարածք չհամարվող ԼՂՀ-ի հետ մաքսակետի տեղադրման հարցը։ Այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք բացառում մաքսակետի առկայությունը։
– Այո՛, ՀՀ-ն իր տարածքով է անդամակցել, եւ ոչ ոք չի կարող մատնացույց անել որեւէ միջազգային կառույց, որին ՀՀ-ն միացել է ԼՂՀ-ի հետ միասին։ Դա տրամաբանական քաղաքական գործընթաց է, որում սկանդալ փնտրելու կարիք չկա։
– Իսկ Ձեր կարծիքով՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունը ինչպե՞ս է անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա։ Արդեն հայտնի է, որ Հայաստանում 7000 անուն ապրանքներ թանկանալու են։
Կարդացեք նաև
– Որչափ դա ազդի ՀՀ տնտեսության վրա, նույնչափ կազդի նաեւ ԼՂՀ-ի վրա՝ ներառյալ գների աճն ու նվազումը։ Ընդհանուր առմամբ, պատրաստ ենք այդ փոփոխություններին եւ առավելագույնն ենք անելու՝ տնտեսության զարգացման ճանապարհին ստեղծվող նոր հնարավորություններից օգտվելու համար։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում