Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կապանի դեղատների տնօրենների հետ: Քննարկվել են մարզի բնակչությանը հուզող հարցեր: Պայմանավորվածություն ձեռքբերվեց դեղերի գների հնարավոր իջեցման շուրջ, որպեսզի սոցիալապես անապահով բնակիչները կարողանան օգտվել դեղատների ծառայությունից և հոգան առողջական խնդիրների մասին:
Սյունիքի մարզպետարան