Վաղը Զագրեբ քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը:
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Խորվաթիայում ռինգ կմտնեն 49 կգ՝ Ալեն Դանիելյանը, 52՝ Դավիթ Ասատրյանը, 56՝ Սպարտակ Թամարյանը, 60՝ Ժորա Համազարյանը, 64՝ Արարատ Գյուլբանգյանը, 69՝ Տիգրան Մելքոնյանը, 75՝ Արմեն Մինասյանը, 91՝ Սերյոժա Հակոբյանը, +91՝ Գնել Մուրադյանը:
Մարզչական շտաբի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության որոշումով երիտասարդների աշխարհի առաջնության եւ պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը չի մասնակցում այս առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ