Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ադրբեջանցիների՝ «Ղարաբաղը բաժանեցին Հայաստանից մաքսային պատով». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 16,2014 10:59

«Ալիեւը վերադարձնում է Ղարաբաղը առանց մի կրակոցի»,- Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումից հետո այսպիսի վերնագրով նյութ հրապարակեց ադրբեջանական haqqin.az կայքը։

Ըստ կայքի, պայմանագրի ստորագրումով Հայաստանն ամբողջությամբ կորցրեց քաղաքական եւ տնտեսական անկախության մնացորդները, ինչպես նաեւ վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, եւ տվյալ պարագայում խոսք է գնում Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական խոշոր հաջողության մասին։ «Ղարաբաղը բաժանեցին Հայաստանից մաքսային պատով։ Այս կերպ Ալիեւն իրականացրեց փայլուն քաղաքական կոմբինացիա։ Նա չմտավ եվրասիական տնտեսական տարածք, պահպանեց իր ինքնուրույնությունն ու երկրի անկախությունը, բայց հասավ գլխավոր խնդրի լուծմանը՝ Ղարաբաղը հանվեց Հայաստանի տնտեսական տարածքից։

Անխոս, այս լուրջ քաղաքական հաջողությունը պայմանավորված է Ալիեւին ցուցաբերած Կրեմլի աջակցությամբ։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով իր երկրի համար վասալային փոխհարաբերություններ ընդունեց, Ալիեւը Կրեմլի հետ փոխհարաբերությունների ռացիոնալ եւ հաջող համակարգ կառուցեց»,- գրեց ադրբեջանական լրատվամիջոցը։

Փաստորեն, Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետի տեղադրումը առնվազն ադրբեջանական կողմը դիտարկում է որպես ՀՀ եւ ԼՂՀ սահմանազատում։ Ի վերջո, ի՞նչ սահման է զատելու մաքսակետը՝ այն համարվելու է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված մաքսակե՞տ, թե՞ Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանին տեղակայված մաքսակետ։ Երեկ »ՀԺ»-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանն ասում էր, թե ադրբեջանական իշխանությունների եւ մամուլի սպասելիքներն ու ուրախությունը անտեղի են, որովհետեւ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեկ տնտեսական ընդհանուր տարածք են:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031