2014 թվականի սեպտեմբերի 18-26-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Մանե Գալոյանը և Հայկ Թոնգուրյանը: Մրցույթում Մանե Գալոյանն արժանացել է 1-ին և «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է 2-րդ մրցանակ:
Մրցույթին մասնակցում էին ԱՊՀ երկրներից 60 մեներգիչներ: Ժյուրիի կազմում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարություն