Ռուս փորձագետ, «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին, որում նա ասել էր, որ մաքսակետեր Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, այնուամենայնիվ, լինելու են, ալեկոծեց կրքերը։ Երեկ հայ պաշտոնյաները հերքում էին Կոլերովի ասածը, կրկնելով այն, ինչ ասում էին մինչեւ հոկտեմբերի 10-ը։:
ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, որը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բանակցությունների ակունքում է եւ դրանց «մայրն» է համարվում, պատասխանելով «Հրապարակի» հարցին, ասաց. «Մեր արտգործնախարարությա՞նն եք հավատում, թե՞ ինչ-որ լրագրողի։ Ես խորհուրդ եմ տալիս հավատալ մեր արտգործնախարարության ներկայացուցչին, այսքանը»։
Դժվար չէ նկատել, սակայն, որ մեր բոլոր պաշտոնյաներն իրենց պնդումներն անում են ներկա ժամանակով, իսկ ռուսաստանցի վերլուծաբանը խոսել է ապառնիով. «Մաքսային ծառայության ներկայացուցիչն էլ անպայման լինելու է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ արդեն գոյություն ունեցող սահմանին»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև